Հուլիսի 24-ին Հայ Եկեղեցին նշեց Քրիստոսի Պայծառակերպության տոնը: Այն ավելի հայտնի է Վարդավառ անվանումով: Իրականում, Վարդավառը որպես տոն գալիս է նախաքրիստոնեական ժամանակաշրջանից:

Վարդավառը նվիրված է Աստղիկ դիցուհու պաշտամունքին: Այն իր մեջ պարունակում է ջրի ու բնության պաշտամունք և կապված էր Նար և Աստղիկ աստվածությունների հետ: Միմյանց վրա ջուր ցողելով մարդիկ իբրև ազատվում են և՛ ահից, և՛ հիվանդություններից: Նրանք դառնում են երկարակյաց: Վարդավառի ջուրը իր մեջ ունի գերբնական հատկություններ: Դրանք արվում էին ջրամբարների ու գետերի մոտ, այնտեղ որտեղ ջրառատ միջավայր կար: Մարդիկ հավատում էին, որ դրանով իրենց ապահովում են չարից ու հիվանդություններից: