Առնջկուսը (Ադիլջևազ)  Արևմտյան Հայաստանի Վան նահանգի գավառներից է: Այն գտնվում է   Սիփան լեռան ստորոտում, բաղկացած էր 3 գավառակներից։

1890-ական թվականներին ուներ 44 գյուղ և 12697 բնակիչ, որից հայեր` 8552,  քրդեր ` 4000, իսկ մնացածն այլազգիներ։

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն էր։ Զբաղվում էին նաև այգեգործությամբ, արհեստներով և առևտրով։

Բնակիչների մեծ մասը զոհ է գնացել 1915 թվականի ցեղասպանությանը, իսկ փոքր մասը կարողացել է գաղթել Արևելյան Հայաստան։