Հայոց ազգային տոնախմբություններից անբաժան գոտեմարտը՝ կոխը, հազարամյակներ թևակոխելով, հարատևել է մինչ օրս:

Հայկական ազգային ըմբշամարտը, որ ունեցել է նաև գոտեմարտ, գոտեկռիվ, և բազմամարտ  այլ անվանումներ, հայտնի էր դեռևս հին հայերին։Միջնադարյան Հայաստանում կային կոխի մրցության հատուկ տեղեր, որ կոչվում մարզարաններ, մրցասպարեզներ։

Կոխը ազգային տոնախմբությունների, հարսանիքների, ուխտագնացություններին ուղեկցող համաժողովրդական խաղերի անբաժան մասն էր։

Սասունցիների ամենասիրած խաղերից էր, և խաղին մասնակցում էին պատանիներն ու մեծերը: Խաղը կատարվում էր ուխտագնացության ժամանակ՝ Անդոկի, Մարութա սարի, Ծովասարի և Մշո Սուրբ Կարապետ վանքի տոներին, ինչպես նաև հարսանիքների և քեֆերի ժամանակ: Սեբաստիայում մենամարտիկները միմյանց հետ մրցում էին նույնիսկ ցուրտ ձմռանը: Այս սովորույթը անցյալում տարածված էր Արևմտյան Հայաստանի գրեթե բոլոր վայրերում: 

Արևմտյան Հայաստանում նշվող տոների և ավանդույթների մի ստվար հատված ցեղասպանությունից հետո սկսեց նշվել Արևելյան Հայաստանում, և դրանով հարստացավ նաև Արևելյան Հայաստանի՝ ժամանակին աղքատիկ մշակույթը։