Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ` Գերաշնորհ Տեր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը հուլիսի 21-23-ը հովվական այցով Իսպանիայի հարավում գտնվող Մալագա քաղաք է այցելել:

Այս մասին տեղեկացրին Արևմտյան Եվրոպայի Հարապետական պատվիրակության դիվանից։ «Արարողությունից առաջ Սրբազան Հայրը` ուղեկցությամբ Իսպանիայում և Պորտուգալիայում Հայրապետական պատվիրակի փոխանորդ` Տեր Շնորհք աբղ. Սարգսյանի հանդիպում ունեցավ տեղի եկեղեցական խորհրդի անդամների հետ` քննարկելու համար առաջիկայում եկեղեցու վերջնական օծման և համայնքային կյանքը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հովանու ներքո ըստ պատշաճի կազմակերպելու հարցեր:

Արարողության ավարտին Սրբազան Հայրը խոսքն ուղղելով բոլոր ներկաներին նշեց, որ այս եկեղեցին պետք է լինի բոլոր հայերի տունը: Հավարտ եկեղեցական արարողությունների, եկեղեցում տեղի ունեցավ դասական երաժշտության համերգ, ուր հնչեցին Կոմիտասի Պատարագից հատվածներ և այլ կոմիտասյան ազգային երգեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Արևմտյան Հայաստանը շնորհավորում է համայն հայությանը և Իսկպանիայում ապրող հայերին հայկական մշակութային այս կոթողի՝ եկեղեցու օծման կապակցությամբ։ Վստհաբար հավատը պետք է ամրապնդել աշխարհի ցանկացած վայրում։