Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախ, Շուշիի Բերդաձորի ենթաշրջան, 25 հուլիսի, 2022թվական։

Ադրբեջանցիները և թուրքական ընկերությունն ավարտին են հասցնում Արցախի Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի ճանապարհի Հին Շեն-Մեծ Շեն հատվածը:

Ադրբեջանական տասնյակ տեխնիկա և ադրբեջանցի շինարարներ, ինժեներներ, վարորդներ, ասֆալտ փռողներ, առանց ռուսների ներկայության, աշխատանքեր են կատարում երկու հայկական գյուղերում: Ես դա գիտեի, մի քիչ տարօրինակ էր, բայց դա տեսանք նաև մենք:Այսօր՝ հուլիսի 25-ին, Նարեկ Սեֆերյանի հետ անցանք այդ ճանապարհը: Նկարել է Նարեկը, իսկ իմ խոսքում որոշ անհարթություններ կան: Ավելի հստակ կգրեմ Ալիք Մեդիայի իմ սյունակում: