Արևմտյան Հայաստանում ծիսական պարերը կատարվել են կենցաղում՝ կապված տարեկանտոների, հարսանիքների, թաղման արարողակարգերի և այլ ծեսերի հետ:

Կան ծիսական պարեր, որոնք կատարվել են միայն տարեկան տոների ժամանակ՝ մեկ անգամ:

Պարային շարժումների միջոցով մարդիկ փորձել են պատկերել ինչ-որ պրոցեսներ և կատարել լուրջ ծիսական արարողություններ: Դրանց միջոցով նրանք աստվածներից որոշ պարգևներ էին խնդրել: Իսկ երբ արդեն ստանում էին ցանկալի պարգևը, կրկին ծիսական պարերի միջոցով շնորհակալություն էին հայտնում:

Հայերը պարին շատ զգուշությամբ և լրջորեն էին վերաբերվում: Քանզի պարերը ձոնված էին աստվածներին:

Ծիսական պարերն առանձնացել են նաև իրենց շարժումների յուրահատուկ սիմվոլիկայով: Պարերն ի սկզբանե եղել են շրջանաձև: Իսկ ի՞նչ սիմվոլիկա է ունեցել շրջանը: Շրջանն անվերջության և հավերժության սիմվոլն է: 

Leave a Reply