Հուլիսի 23-ին,  Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղում նշվեց մեծ ճանաչում ունեցող Աշուղ Ջիվանու տոնը։  

Ջավախքում վաղուց ավանդույթ է դարձել հայ մեծ Աշուղ Ջիվանու հիշատակին նվիրված տոնը մեծ շուքով նշելը։ Տոնակատարությունը սկսվեց գյուղում տեղադրված Աշուղ Ջիվանու հուշարձանին ծաղիկներ խոնարհելով։Հյուրերը ուղևորվեցին մեծն կարծախցու տուն-թանգարան։ Թանգարանում հյուրերին ողջունեց Աշուղ Ջիվանու թանգարանի աշխատակից Հասմիկ Սաղաթելյանը, ով հյուրերին պատմեց Կարծախ գյուղում Աշուղ Ջիվանու կյանքի և շատ այլ մանրամասների մասին։ Հետո սկսվեց տոնակատարության համերգային մասը: Հյուրերին ու ներկաներին ողջունեց Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը։ Ջիվանու տոնին ելույթ ունեցան Ախալքալաքի Մշակույթի տան «Ջավախք» պարային համույթը՝ աշուղ Ալիք Ջավախքի ղեկավարությամբ, Ախալքալաքի աշուղական դպրոցի սաները և Աշուղ Ջիվանու անվան Կարծախ գյուղի պարային համույթը։