Մոնլյուկի բանտում 52 մահապատժի ենթարկվածների հիշատակի արարողություն
Châtillon d’Azergues հուլիսի 24, 2022 թ


1944-թվականի ամռանը Նորմանդիայում և Պրովանսում դեսանտի հաջողության, մակիսների ապստամբության և ֆրանսիական տարածքի աստիճանական ազատագրման շնորհիվ, Լիոնում տեղակայված գերմանացիների համար օղակը սեղմվեց, և Կլաուս Բարբին կազմակերպեց Մոնլյուկի բանտարկյալների զանգվածային կոտորածը։

1944 թվականի հունիս-օգոստոս ամիսներին մահապատժի են ենթարկվել Մոնլյուկի  635 բանտարկյալներ։

1944 թվականի հուլիսի 19-ին Մոնլյուկի բանտից բերվեց 52 կալանավորների՝ «առանց ուղեբեռի» ,ինչը  նշանակում էր, որ նրանք պետք է մահապատժի ենթարկվեին։

Նրանց լցրեցին  երկու ֆուրգոնների  մեջ և տարան Պոն-դե-Դորիե գյուղ, որտեղ նրանց գնդակահարեցին:

Աղբյուրները նշում են, որ   52 մահապատժի ենթարկվածները գնդակահարվել են գնդացիրներից։ Նրանց  վերջնականապես սպանել են ՝ գլուխները ջախջախելով կամ ատրճանակի փամփուշտներով կամ ինքնաձիգի խզակոթներով։ Որոշ դիերի սարսափելի վիճակում գտնվելը  խոչընդոտել է դրանց նույնականացումը։

Այս կոտորածի վայրում  1945 թվականի հոկտեմբերի 7-ին բացվեց հիշատակի հուշարձան, որի շուրջ ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես Շատիլյոն-դ’Ազերգեսի քաղաքապետարանի և Ֆրանսիայի հիշատակի կոմիտեի հովանավորությամբ,  Դեպարտամենտի խորհրդական Ժան-Ժակ Բրունի, Ֆրանսիայի հիշատակի գծով Ռոնի դեպարտամենտի ներկայացուցիչ Ժան-Լյուկ Ֆրանսուայի, տեղական իշխանությունների և տեղական համայնքի ներկայացուցիչների ներկայությամբ տեղի ունեցավ հիշատակի արարողություն՝ Ժան-Լյուկ Ֆրանսուա, Ֆրանսիայի հիշատակի գերատեսչական կոմիտեների ներկայացուցիչների, գեներալ Ֆիլիպ Լաֆոնդի (Անս), պարոն Իվ Պեյսոնի (Բրոն), Հայ վետերանների և դիմադրության մարտիկների ասոցիացիայի փոխնախագահ և Արևմտյան Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար տիկին Լիդիա Մարգոսյանի և Լիոնի ու նրա շրջանի դրոշակակիրների միությունների մասնակցությամբ։

Մոնլյուկի բանտում պահվող դիմադրության մարտիկներն ու պատանդները տարբեր ծագում ունեին, և նրանց թվում էր նաև հայ Ժան Բերբաթյանը՝ FFI-ի (Ֆրանսիական ներքին զորքեր) անդամ, ով որոշել էր նենգադուլ անել երկաթգծում և թռուցիկներ բաժանել՝ Ֆրանսիան   գերմանական օկուպանտներից ազատագրելու համար։ Մայիսի 25-ին նա ձերբակալվել է գեստապոյի կողմից Վիենում շրջափակման  ժամանակ և տեղափոխվել Մոնլյուկի բանտ։ 

Ժան Բերբաթյանի անունը Արևմտյան Հայաստանի բոլոր այն  հերոսների ցանկում է, ովքեր վերապրել են կամ եղել են Հայերի ցեղասպանությունը վերապրածների ժառանգները և զոհվել հանուն Ֆրանսիայի։

Նրանք բոլորն էլ հետամուտ էին գեներալ Շառլ դը Գոլի հռչակած Ազատության իդեալին, որպեսզի դիմադրության հուրը չմարի։

Լուսանկարում՝   Ալեն Փալանգյան՝  Հայ վետերանների և համախոհների ազգային ասոցիացիայի դրոշակակիր, գեներալ Ֆիլիպ Լաֆոնդ՝  Անսեի ֆրանսիական հիշատակի վարչություն, Լիդիա Մարգոսյան՝  Հայ վետերանների և համախոհների ազգային ասոցիացիայի փոխնախագահ , Ժան-Ժակ Բրուն ՝ դեպարտամենտի խորհրդական (Ռոն)։
Châtillon d’Azergues հուլիսի 24, 2022 թ

 

Leave a Reply