Պետական բյուջեի միջոցներով Ստեփանակերտի Ազատամարտիկների 36 հասցեում շարունակվում են բազմաբնակարան շենքի նորոգման աշխատանքները՝ տեղեկացնում են Արցախի քաղաքաշինության նախարարությունից:
Իրականացվում են արտաքին հարդարման, պատուհանների տեղադրման աշխատանքներ։
Շինարարությունն իրականացնում է «Ռաֆ Էլիտ» ՍՊ ընկերությունը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին պատերազմի ընթացքում Արցախում ապրող բնիկ հայերը իրենց սեփական հողում կրեցին ինչպես մարդկային այնպես է նյութական վնասներ։ Այն ցեղասպանությունը, որն իրագործվեց
2020 թվականին՝ Ադրբեջանի կողմից, պետք է դատապարտըվի միջազգային հանրության կողմից և ստանա իր համարժեք պատասխանը։