Արևմտյան Հայաստանի Իգդիրի ծայրահեղ շոգ եղանակը վերջերս հալեցրեց քաղաքի սահմաններում գտնվող Արարատ լեռան ձյունը։
Օդի ջերմաստիճանի վերջին բարձրացման պատճառով Արարատ լեռան վրա , որի բարձրությունը 5137 մետր է, ձյան զանգվածները շարունակում են հալվել։Մինչև օգոստոսի վերջ սպասվում է ձյան հալոցք ։ Կարելի է տեսնել, որ Արարատ լեռան սառցադաշտերը տեսանելիորեն հալչում են ծայրահեղ շոգից։
Արևմտյան Հայաստանի պարծանք համարվող Արարատ լեռ մշտապես շլացնում է մարդկանց տարվա ցանկացած եղանկի, ձյան հաստ ու ճերմակ շերտը կարծես թիկնոց լինի, որը վեհությամբ կրում է լեռը։