Զարմանալի գեղեցկության հայկական գորգերը ստեղծվել են հնագույն ժամանակներում, և մինչ օրս հենց գորգերի վրա գրված պատմությունները պահպանվել են:

Գորգագործությունը, լինելով հայկական դեկորատիվ և կիրառական արվեստի տեսակներից մեկը, անքակտելիորեն կապված է հայերի դեկորատիվ և կիրառական արվեստի այլ տեսակների հետ ՝ շարունակելով ազգային կերպարվեստի մյուս տեսակների ավանդույթները: Հայկական գորգագործությունը, որը սկզբնական փուլում կատարման տեխնիկայի առումով որոշակիորեն համընկնում էր հյուսվածքի հետ, զարգացման երկար ճանապարհ է անցել՝ սկսած տարբեր ձևերի շրջանակի վրա հյուսված պարզ արտադրանքներից մինչև գեղարվեստական նուրբ գործեր դարձած հանգույց գորգերը:

Գորգորի պատրաստումը դարձավ հայկական մշակույթի անբաժանելի մի մաս։

Հայկական մշակույթն ու ավանդույթներն են, որոնք առանձնացնում են հայ ժողովրդին այլ ազգերից, դա հայկական մշակույթն է, որը հայերը փորձում են ամբողջ ուժով պահպանել և փոխանցել իրենց երեխաներին, քանի որ հենց դա է պահում մեր նախնիների ոգին և ուժը:

Ցեղասպանության տարիներին Արևելյան Հայաստան և աշխարհի այլ երկրներ տեղափոխված հայերը իրենց հետ տարան նաև մշակույթի  այս գեղեցիկ ճյուղի՝ գորգագործության կիրառման տեխնիկան, զարգացնելով և ձևավորելով այլ երկրների մշակույթը։

 

Հայ ժողովրդական «Կանչում եմ, արի» երգն է

https://www.youtube.com/watch?v=qhVhlz9J4bE