Արևմտյան Հայաստանում հայկական հարսանիքներն ընդհանրապես սկսվում էին աշնան ամիսներին և ավարտվում Բարեկենդանի վերջին: Որոշ վայրերում հարսանիքների շրջանն ավարտվում էր Տրնդեզին։
Հարսանիքին հարկավոր էր լուրջ նախապատրաստվել, քանի որ այն բավական ծախսատար ու ժամանակատար էր:
Մինչև հարսանիքը հատուկ արարողակարգով ընտրվում էր չամուսնացած երիտասարդներից կազմված ազապների խումբ: Ազապները և ազապ-բաշին ընտրելուց կամ նշանակելուց հետո տեղի էր ունենում հինա — տանենքը, որը խորհուրդներով լի և բավականին գեղեցիկ ծես էր: Հինա տանելուց հետո տեղի էր ունենում փեսացուի շնորհօրհնեքի, սափրման և թագադրման՝ բավականին գունեղ ծեսերը:
Արևմտյան Հայաստանի ծեսերն ու ավանդույթները տեղի բնիկ հայերը գաղթից հետո տարածել են ողջ աշխարհում, ձևավորելով այլ երկրների մշակույթը։