ՀՀ-ն և Բոլիվիան տոնում են երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ Հայաստանի Հանրապետության և Բոլիվիայի Բազմազգ Պետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են ուղիղ 30 տարի առաջ՝ 1992 թ. հուլիսի 27-ին: Բոլիվիայի  հետ Հայաստանի հարաբերությունները շատ զարգացած չեն: Բոլիվիայում Հայաստանի դիվանագիտական առաքելությունն իրականացվում է Բրազիլիայում ՀՀ դեսպանության միջոցով: 

Հիշեցնենք, որ Բոլիվիայի խորհրդարանի երկու պալատներն ընդունեցին Հայերի դեմ իարգործված  ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ օրինագիծ։

Բոլիվիայի խորհրդարանի երկու պալատների կողմից ընդունված փաստաթղթերում մասնավորապես հայտարարվում է. «1915 թվականի ապրիլի 24-ի գիշերը Օսմանյան կայսրության իշխանությունները, «Միություն և առաջադիմություն» կուսակցության առաջնորդները, երիտթուրքերը սկսեցին հայ մտավորականների, քաղաքական գործիչների, գիտնականների, գրողներին, արվեստի գործիչների, հոգևորականների, բժիշկների, հասարակական գործիչների և մասնագետների ձերբակալությունները, ծրագրված աքսորները, իսկ այնուհետև պատմական Արևմտյան Հայաստանի և Անատոլիայի տարածքներում հայազգի քաղաքացիական բնակչության զանգվածային ջարդերը»:

Խորհրդարանի երկու պալատները «հաստատում են իրենց հավատարմությունը մարդու իրավունքներին, ճշմարտության և արդարության արժեքներին, արտահայտում են իրենց զորակցությունը և դատապարտում Հայերի ցեղասպանության և հայ ժողովրդի դեմ իրականացված մարդկային ծանր հանցագործության ժխտողականության քաղաքականությունը»: 

http://www.western-armenia.eu/news/Actualite/2014/Reconnaissance_du_Genocide_des_Armeniens_par_la_Bolivie-27.11.2014.htm