ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի նախագահ Աբդուլլա Շահիդի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 27-ին այցելել է Հայերի ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանի, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի ուղեկցությամբ: Հայերի ցեղասպանության թանգարան-ինստիտուտը տեղեկացնում է, որ հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայերի ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Աբդուլլա Շահիդը ծաղկեպսակ է դրել Հաերի դեմ իրագործված ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը: 

Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը պատվավոր հյուրին նվիրել է Հայեր դեմ իրագործաված  ցեղասպանության մասին գրքեր: Իր հերթին պարոն Աբդուլլա Շահիդը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և հետաքրքիր շրջայցի համար: