Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Սոս համայնքում լայն թափով ընթանում են ներհամայնքային ճանապարհների բարեկարգման աշխատանքներ:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում՝ համայնքապետ Հունան Գրիգորյանը տեղեկացրել է, որ ճանապարհների բարեկարգումն իրականացվում է ԱՀ Կառավարության հատկացրած միջոցներով և ծննդով Սոսեցի բարերար Արթուր Դադասյանի աջակցությամբ:

«Աշխատանքները մեկնարկել են այս տարվա մայիսին:  Գործընթացն իրականացվում է Մարտունու շրջվարչակազմի վերահսկողությամբ»,-նշել է համայնքապետը:

Սոսում այս օրերին գյուղատնտեսական եռուզեռ է: Բնակիչներն ավարտին են հասցրել գարու, ցորենի և թթի բերքահավաքը: 

«Համայնքում հաստատվել են պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքներ: Նրանք ապահովվել են բնակկենցաղային անհրաժեշտ պայմաններով, օգտվել պետական համապատասխան աջակցություններից»,-տեղեկացրել է մեր զրուցակիցը: