2022թ. հուլիսի 27-ին տեղի ունեցավ Արևմտյան Հայաստանի Ազգային Ժողովի հերթական նիստը, որին մասնակցում էին պատգամավորներ աշխարհի տարբեր երկրներից: Նիստը վարում էր ԱԺ նախագահ Նելլի Հարությունյանը: Բացման խոսքից հետո տիկին Հարությունյանն համաձայն օրակարգի՝ խոսք տվեց ԱՀՀ նախագահ Արմենակ Աբրահամյանին, ով ներկայացրեց Միավորված Ազգերի Կազմակերպությունում տեղի ունեցած Բնիկ ժողովուրդների փորձագիտական հանձնաժողովի աշխատանքները և այդ հանձնաժողովին մասնակցած ԱՀՀ ներհայացուցչական խմբին, որն այս անգամ բաղկացած էր երեք հոգուց: Պարոն Աբրահամյանը խոսեց խմբի աշխատանքների և հատկապես իր ելույթի ու այն մասին ,որ ԱՀՀ ներկայացրած իրավաբանական փաթեթն արդեն դրված է Միավորված Ազգերի Կազմակերպության կայք էջում : Այնուհետև ելույթ ունեցավ ԱՀՀ Արտաքին գործերի նախարար Լիդիա Մարգոսյանը: Վերջինս ներկայացրեց իր ելույթները և անդրադարձավ դրանց կարևորությանը բնիկ ժողովուրդների իրավունքների համար: Վերջում պարոն Աբրահամյանն ու տիկին Մարգոսյանը պատասխանեցին պատգամավորներին հուզող մի շարք հարցերի: Ինչպես միշտ՝ նիստն ավարտվեց հաջորդ նիստի օրակարգի ընդունմամբ: