Ադրբեջանական զինուժն անկանոն կրակահերթ է բացել Թաղավարդ ևԿարմիր շուկա համայնքների ուղղությամբ։

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանությունից՝ մանրամասնելով՝ ոստիկանության Մարտունու շրջանային բաժնից հաղորդել են, որ ժամը 11:45-ի սահմաններում, ադրբեջանցիները մոտ 20 րոպե տևողությամբ` հրաձգային տարբեր զինատեսակներից ինտենսիվ կրակ են վարել Թաղավարդ և Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ։

Տուժածներ չկան: Իրապահ կառույցներն այս պահին ռուսական խաղաղապահ զորակազմի հետ իրականացնում են ստուգումներ։

Արևմտյան Հայաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել այս սանձարձակ պահվածքը, և հետևել միջազգային իրավունքի նորմերին։ Ցանկացած սադրանք, որն իրականացվում է ՀՀ սուվերեն տարածքի և Արցախի սահմաններին, Արևմտյան հայաստանը ուշիուշով հետևում և արձանագրում է։

Leave a Reply