Western Armenia TV-ի եթերում ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը խոսեց Ադրբեջանի վարած ներքին և արտաքին քաղաքականությունից, նշելով, որ այժմ Ադրբեջանում ներքին քաղաքական դրությունը շատ վատ է և նաև դրանով է պայմանավորված ՀՀ-ի հետ որևէ փաստաթղթի ստորագրումը, քանի որ հավանական է, որ այնտեղ քաղաքացիական ընդվզումներ լինեն, որոնք կարող են վերածվել քաղաքացիական պատերազմի։ Ըստ նրա Ալիևյան ռեժիմը և՛ ներքին և՛ արտաքին քաղաքականության մեջ թշնամի է փնտրում և գտնում, որպեսզի երկարացնի իր գոյությունը։ Ալիևի ռեժիմը չի կարող երկարացնել  իր գոյությունը առանց այդ թվացյալ պայքարի։

Ամբողջական հարցազրույցը կարող եք դիտել Western Armenia TV-ի յութուբյան պաշտոնական ալիքում։

Leave a Reply