Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլլա Շահիդի՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցը:Այս մասին հաղորդում է ermenihaber.am-ը՝ փոխանցելով Թուրքիայի ԱԳՆ-ը հաղորդագրությունը է, որում մասնավորապես ասվում է.

«ՄԱԿ-ի լիազորված մարմինները ներկայացնող անձինք պետք է գործեն ՄԱԿ-ի օրենսդրությանը և միջազգային իրավական նորմերին ու կանոններին համապատասխան, մասնավորապես, 1948թ. ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի։ Մենք դատապարտում և մերժում ենք քաղաքական շահարկումների միջոցով պատմական փաստերը և միջազգային իրավունքը կեղծելու փորձերը։»։ Բացի այդ, նշվել է, որ Շահիդի այցը Հայաստան իբր օգտագործվել է, որպես «հայկական միակողմանի թեզերի գործիք»։ Հաղորդագրությունում նաև ասվում է, որ Շահիդը, ով ստանձնել է այնպիսի պաշտոն, որը պիտի լինի արդար և անկողմնակալ, ինչպիսին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի պաշտոնն է, ակնկալվում է, որ ավելի ուշադիր և պատասխանատու գործի։

Արևմտյան Հայաստանը ցավով է արձանագրում, որ Թուրքիան հերթական անգամ գործի դրեց վախի կամ շանտաժի ներքին խողովակները, որի արդյունքնում կրկին ստվերվեց Հայերի դեմ իրագործաված ցեղասպանությունը։ Մենք դատապարտում ենք Թուրքիայի այս վարքագիծը, և պահանջում առերեսվել իրականության հետ։ Այն գործիքակազմը, որն այժմ օգտագործում է Արևմտյան Հայաստանի և Ցեղասպանության ենթատեքստում ,շատ վտագավոր է և կարող է սպառնալ համայն մարդկությանը։