Կոստանդնուպոլսում հայ մանուկների համար հայրենի օջախ դարձած «Քամփ Արմեն» մանկատան վերանորոգման հիմքերը կդրվեն այս տարվա հոկտեմբեր ամսին։ Այս ճամբարում, որտեղ միաժամանակ կարող է 100 պատանի մնալ, ծրագրված է ստեղծել նաև մշակութային կենտրոն ու գրադարան։ Այս ճամբարում է անցել «Ակօս» շաբաթաթերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի մանկությունը։

Կոստանդնուպոլսի Թուզլա թաղամասում հայ մանուկների համար 1962 թ․ կառուցված «Քամփ Արմեն» մանկատան վերանորոգումը կատարվելու է Ամերիկայի հայ բողոքական եկեղեցիների միության աջակցութամբ։

Հիշեցնենք, որ թուրքական պետությունը տարիներ առաջ փորձում էր ապամոնտաժել այս մանկատունը, որը տարիներ շարունակ ամառային ճամբար էր եղել հայ երեխաների համար։ Սակայն պոլսահայ համայնքի ջանքերի և պայքարի արդյունքում մանկատան սեփականության վկայականը հանձնվեց Գեդիքփաշայի հայ բողոքական եկեղեցու հիմնադրամին։

հայ համայնքի համար սա իրական հաղթանակ է, և չնայած Թուրքիայի գործադրած ջանքերին՝ մանկատան շենքը ի վերջո մնաց հայերին: 

Leave a Reply