ՌԴ պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ ադրբեջանական կողմը Թաղավարդի ուղղությամբ խախտել է հրադադարի ռեժիմը։ Այս մասին ասված է ՌԴ ՊՆ-ի` հուլիս 29-ի տեղեկագրում։

«Մեկ օրվա ընթացքում Թաղավարդի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում ։ Ադրբեջանի զինված ուժերը հրաձգային զենքից կրակ են բացել Արցախի Հանրապետության «զինված կազմավորումների» դիրքերի ուղղությամբ: Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությամբ, հայկական և ադրբեջանական կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ, միջադեպը կարգավորվել է»:



Leave a Reply