Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն ասել է, որ Արցախի ապագան կախված է բացառապես իրենցից, իրենց մոտեցումից ու վերաբերմունքից։

«Նույն Ադրբեջանի օրինակը վերցնենք, քանի քանի իրենից մեծ ու հզոր երկրների շանտաժի է ենթարկում։ ԱՄՆ արտաքին քաղաքականության պատասխանատուն խոսում է Մինսկի խմբի մասին, իսկ Ալիևն ասում է որ գոյություն չունի այդպիսի խումբ, որովհետև սկզբունքայնությունը պահպանում են, գիտեն իրենց տեղն ու դերը, գիտեն իրենց կարևորությունը։ Այս աշխարհաքաղաքական փոթորկուն զարգացումների ֆոնին մենք պետք է առավել համախմբված լինենք, կանգնենք ու պայքարենք մինչև վերջ, որովհետև սկզբունքայնությունը, մեր ինտելեկտի և նվիրվածության հետ մեկտեղ ամենամեծ զենք է, որը մենք ունենք»,-նշել է Բաբայանը։

Անդրադարձ է կատարվել նաև թեմային վերաբերող այլ ուշագրավ հարցերի։

Արևմտյան Հայաստանը  հորդորում է Արցախին տեր կանգնել իրենց իրավունքերին, վեր հանել Ադրբեջանի կատարած հանցագործությունները և գործադրել միջազգային հանրության աջակցությունը:

Leave a Reply