Ամասիայի հացատեսակները այլազան են։ Շուկայի հացագործները տարբեր հացատեսակներ են թխում մեծ փռերում։ Յպուրաքանչյուր տուն ունի իր փուռը, ուր տանտիկինը շաբաթը մեկ անգամ թխում է բավարար քանակությամբ հաց։ Ամենատարածված հացատեսակը սոմինն է: Յուրաքանչյուր տանտիկին ձմեռնամուտին պատրաստում է մեծ թվով սաջի հաց, դրանք  չորցնում ու պահեստավորում է։ Հետագայում այս հացով են պատրաստում տարբեր տեսակի խմորեղեններ: Ամասիա քաղաքում թոնրի մշակույթ չկա։ Շատ տարածված և նշանավոր է ամասիացիների «բիտե» հացի տեսակները։ Այսպես, հացի սովորական խմորը ձվաձև բացելով, ջրով թրջված մատներով տափակեցնում են փռի թիակի վրա ու թխում։ Խմորի վրա շարում են ապխտի (բասթըրմա) յուղոտ կտորներ և այս ձևով պատրաստում ապխտով բիտեն։ Պանրի կտորներ շարելով և կիսալուսնաձև ծածկելով թխում են պանրով բիտեն: Շուկայի հացագործների կողմից պատրաստվածը չարշվի բիտե է կոչվում։ Ավելի տարածված ձև է այս բիտեի մեջ խորտիկներ շարելը, փաթաթելն ու այս ձևով վաճառելը:

https://www.houshamadyan.org/arm/mapottomanempire/sivasvilayet/sandjakofamasya/localcharacteristics/cuisine.html

Leave a Reply