Արևմտյան Հայաստանի Ամասիա քաղաքը գտնվում է Սև ծովը թափվող Իրիս գետի վրա, որը քաղաքը բաժանում է երկու մասի։ Բարձրությունը ծովի մակերևույթից 366 մ է։ Ունի հանքային ջրեր և հորդաբուխ աղբյուրներ։ Շրջակայքում անցյալում կային արծաթի հանքեր, որոնց պաշարներն այժմ սպառված են։ Հարուստ է այգիներով, հատկապես թթաստաններով։  Այժմ Ամասիա գավառի կենտրոնն է, որոնք պատկանում են Սեբաստիայի  նահանգին։Ամասիան, որ իր ընդհանուր համայնապատկերով նման էր մի հսկայական ամֆիթատրոնի, հին աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկն էր։ Հետագա ժամանակներում նույնպես Ամասիան խոշոր ու ծաղկուն քաղաք էր։ Ամասիան թուրքերի կողմից նվաճվել է Բայազետ Սուլթանի օրոք, 1392 թվականին։ Այստեղ ապրող բնիկ հայերը երկու անգամ՝ 1895 և 1915 թթ.-ին ենթարկվեցին բնաջնջման ու տեղահանման։ Ըստ 1929 թ. վիճակագրական տվյալների, Ամասիայում ապրում էին 400 հայ բնակիչ, իսկ 1971-ին՝ 300։ 1915 թ. Ամասիայի գավառից տեղահանել են 22871 հայ, կարգադրված լինելով նրանց ոչնչացնել ճանապարհին։

Leave a Reply