Հայկական կիրառական արվեստների եզակի նմուշների կոլեկցիոներ Համլետ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վանը հայոց քաղաքակրթության բնօրրանն է:

Փիրուզով ու նռնաքարերով զարդարված արծաթե ապարանջան, Վան, Վասպուրական, 18-19րդ դարեր»:

Նմանատիպ զարդերը շատ են հատկապես Վանում, արվեստների ու արհեստների այս յուրօրինակ բնօրրանում:Հայն անգամ թուրքական տիրապետության շրջանում ստեղծում էր, զբաղվում առևտրով և շենացնում իր քաղաքը: Այժմ նմանատիպ զարդեր կան աշխարհի տարբեր վայրերում, որտեղ գաղթել են Վանի հայերը, տանելով իրենց հետ նաև իրենց մշակույթը: Շատ հաճախ նրանք բացել են զարդերի խանութներ և որպես յուրօրինակ զարդերի վաճառքով զբաղվողներ՝ մեծ հաջողությունների հասել:

Leave a Reply