Խաղողի և գինու հայրենիքն ավանդաբար համարվում է Հայկական լեռնաշխարհը, որտեղ և ձևավորվեց համապատասխան հոգևոր դաշտ և մշակույթ: Համաձայն Աստվածաշնչյան հայտնի պատմության` Հայաստանը հանդիսանում է խաղողագործության և գինեգործության օրրանը: Հին հունականպատմիչներ Հերոդոտոս Հալիկարնասցին, Քսենոֆոն Աթենացին և Ստրաբոնը հավաստիապես վկայում են այն մասին, որ մոտ երկուսուկես հազարամյակ առաջ Հայաստանից այլ երկրներ էին արտահանվում բարձրորակ գինիներ: Քսենոֆոնը, մասնավորապես, ընդգծում է, որ հայկական գինիները բարձրորակ էին, հնեցված և տարբեր տեսակների:Արդյունաբերական գինեգործությունը, կոնյակագործության պատմությունն ու ավանդույթները սկիզբ են առել 1877 թվականին։ Այսօր արդեն Հայաստանը իր արտադրած գինու և կոնյակի տեսականիներով տեղ է զբաղեցնում աշխարհի լավագույն նմանատիպ արտադրանքների կողքին և նույնիսկ հավակնում է առաջատար դիրքեր զբաղեցնել։