Գ. Գյուները առանձին գլուխներով անդրադառնում է համիդյան կոտորածներին, երիտթուրքերի վարչակարգի կողմից ծրագրած եւ իրագործած Հայերի ցեղասպանությանը, քեմալականների կողմից 1919-22թթ. հայ ժողովրդի հանդեպ իրագործած կոտորածներին: Հեղինակը Հայերի դեմ իրագործված ցեղասպանությունը որակում է որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Աշխատությունն արժեքավոր է նրանով, որ հեղինակը օգտագործել է մեծ թվով շվեդական դիվանագիտական զեկուցագրեր, ականատեսների վկայություններ և մամուլի հրապարակումներ:

Leave a Reply