Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը, Երևանի պետական համալսարանի՝ ակադեմիկոս Հրանտ Թամրազյանի անվան հայ գրականության պատմության ամբիոնը և «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի հայոց լեզվի և գրականության ամբիոնը համատեղ կազմակերպում են հայագիտական միջազգային գիտաժողով՝ նվիրված 20-րդ դարի Կոստանդնուպոլսի հայ , գրական, հասարակական ու մշակութային նշանավոր գործիչ Արշակ Չոպանյանի ծննդյան 150-ամյակին:

Գիտաժողովը նպատակ ունի մեկ անգամ ևս գնահատելու բազմաբեղուն անվանի գիտնականին և բացահայտելու նրա վաստակը ինչպես հայ միջնադարյան գրականության ուսումնասիրության, այնպես էլ առհասարակ հայագիտության տարբեր ոլորտների զարգացման գործում, վերստին արժևորելու մեծ մտավորականի նվիրական կերպարը հայ մշակույթի տարածման, քարոզչության, ինչպես նաև հայությանը օտար ժողովուրդների մշակույթը ներկայացնելու ասպարեզում:

Գիտաժողովի նիստերը տեղի են ունենալու Գրականության և արվեստի թանգարանում Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, ռուսերենը, ֆրանսերենը, անգլերենը:

Leave a Reply