Այսօր ՝ 2022 թվականի օգոստոսի 4-ին նշվում  է Կիլիկիայի անկախության հռչակագիրի 102 ամյակը։

Անկախության հռչակման իրողությունն ամբողջ ժողովրդի միասնական կամարտահայտության արդյունք էր:

Ստեղծված բարդ քաղաքական և այլընտրանք չունեցող իրավիճակում 1920թ. օգոստոսի 4-ին Կիլիկիայի Միջքրիստոնեական արտակարգ խորհուրդը մանիֆեստ հրապարակեց, որտեղ ասված էր. «կիլիկեցի 270,000 քրիստոնեաներու անունով մենք այսօրուընէ սկսեալ, հանդիսաւորապէս կը հռչակենք Կիլիկիան կիլիկեցիներուն համար ազատ երկիր մը, օժտուած տեղական քրիստոնեայ ինքնավար վարչութիւնով մը եւ դրուած Ֆրանսայի հոգատարութեան ներքեւ բոլորովին անկախ թրքական գերիշխանութեն: Իշխանութիւն մըՙ որ կեղեքում եւ թշուառութիւն միայն բերած է հոն ուր գացած է»: Այնուհետև պարզաբանվում էր, որ Կիլիկիայի անջատումը օսմանյան նախկին տարածքներից նույնքան կատարյալ և վերջնական է, ինչպես դա եղավ Հայաստանի, Սիրիայի, Պաղեստինի, Միջագետքի և մյուսների դեպքում: Կիլիկիահայերը հանուն ազատության պատրաստ են ցանկացած զոհողության և պարտադիր պայման են համարում ֆրանսիական հովանավորությունը:

Հստակ էր, որ Կիլիկիայի անկախացումով Թուրքական հանրապետությունը կոտրված պիտի մնար, որը մերժվեց քեմալականների կողմից: Իսկ նրանց հետ սիրախաղի մեջ մտած մեծ տերությունները կատարեցին իրենց ընտրությունը հօգուտ թուրքերի: Կիլիկյան հաղթարշավին մեծագույն վնաս հասցրեց հատկապես ֆրանսիական իշխանությունների երկդիմի պահվածքը: Նրանք մի կողմից բոլոր հնարավոր միջոցներով հանդարտեցնում էին հայերին, իսկ մյուս կողմից վերջիններիս թիկունքում գաղտնի բանակցում էին Մուստաֆա Քեմալի հետ: Պատմությունը ցույց տվեց, որ այն ինչ Քեմալը կատարեց զինվելով, եթե անեին հայերը, հավանաբար Կիլիկիայի ճակատագիրը բոլորովին այլ ելք կունենար: Հայեր, որքան էլ հավատային Ֆրանսիայի բարեկամությանը, տված շռայլ խոստումներին ու երաշխիքներին` թեկուզ դաշնակցին խաբելու գնով իրենց զենքերի վառոդը չոր պետք է պահեին, բայց ավա՜ղ:

Leave a Reply