Արցախի Հանրապետությունում ընթացիկ տարվա առաջին կիսամյակում իրականացվել է 27 միլիարդ 743,6 միլիոն դրամի շինարարություն, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 10,2 տոկոսով: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Արցախի ազգային վիճակագրական ծառայությունից: Աղբյուրի տեղեկատվությամբ՝ իրականացված շինարարության 50,9 տոկոսը ֆինանսավորվել է պետական բյուջեից, 23,2 տոկոսը կազմակերպությունների, 22,1 տոկոսը մարդասիրական օգնության միջոցներով:

Արևմտյան Հայաստանը լավ է գնահատում այս տեմպերով շինարարական աշխատանքի կատարումը, և ևս մեկ անգամ արձանագում, որ Արցախում ապրող բնիկ հայերը պետք է շարունակեն մնալ այնտեղ և զարգացնել երկիրը։

Leave a Reply