Հարավային Կովկասում Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մտահոգություն է հայտնել վերջին օրերին Արցախում լարվածության աճի կապակցությամբ։

«Մտահոգված եմ Հայաստանում և Ադրբեջանում վերջին օրերին լարվածության աճի կապակցությամբ։ Եվրամիությունը հանձնառու է խորացնելու իր ներգրավածությունը խաղաղ գործընթացում: Մենք ներգրաված ենք տարբեր մակարդակներով: Կարևոր է թուլացնել լարվածությունը և օգտագործել պատմական հնարավորությունը շրջելու տասնամյակների հակամարտության էջը»,- Twitter-ի իր պաշտոնական էջում գրել է նա:

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով:

 Արդեն այսօր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով նիստ է գումարել, որի ժամանակ ասվել է, որ Ադրբեջանը Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով պահանջ է ներկայացրել առաջիկայում Արցախը Հայաստանի կապող միջանցքով երթևեկությունը նոր երթուղով կազմակերպելու վերաբերյալ:

Արևմտյան Հայաստանը գնահատում է Հարավային Կովկասում Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հայտարարությունը, սակայն պետք է հայտարարություններից և հորդորներից զատ, լուրջ քայլեր ձեռնարկել։

Leave a Reply