Անցյալ շաբաթ Թուրքիայի կառավարությունը դիմեց վախեցնելու իր սովորական մարտավարությանը` ստիպելով ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյային ջնջել Հայերիի ցեղասպանության վերաբերյալ իր թվիթերյան գրառումը:

Հուլիսի 27-ին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլա Շահիդը թվիթերյան գրառում է հրապարակել չորս լուսանկարներով, որտեղ նա պատկերված է Երևանում Հայերի ցեղասպանության հուշահամալիրում ծաղկեպսակ տեղադրելիս։ Նա իր թվիթում գրել է. «Ծաղկեպսակ դրեցի Հայերի ցեղասպանության զոհերի հուշահամալիրում։ Հատուկ շնորհակալություն թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանին և Հասմիկ Մարտիրոսյանին թանգարանում շրջայցի համար»։ Շահիդի այցից և գրառումից կարճ ժամանակ անց Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական հայտարարություն տարածեց՝ դատապարտելով նրան Հայերի դեմ իրագործված ցեղասպանության հուշահամալիր այցելելու համար: Շահիդը, որը նաև Մալդիվների Հանրապետության արտաքին գործերի նախարարն է, անմիջապես ջնջել է Հայերի ցեղասպանության հուշահամալիր այցելության մասին իր գրառումը՝ ենթարկվելով թուրքական ճնշումներին։ 

Արևմտյան Հայաստանը այս գրառումը շատ կարևոր էր գնահատել, հաշվի առնելով տվյալ աշխարհաքաղաքական իրադրությունները, սակայն այս նյութի ջնումը մեծ հիասթափություն է առաջացրել։ Անկախ նրանից թե ինչպես կարձագանքեր Թուրքիան, պետք է այդ հրապարակումը մնար, քանի որ դա փաստարկված գրառում էր։

Leave a Reply