Թեպետ Մովսեսաշենի վաղ շրջանի անվան հետ կապված գրավոր հիշատակություններ չեն պահպանվել, պատմագիտական աղբյուրների վկայությամբ՝ բնակատեղին, ինչպես Շալվա գետի ավազանի այլ բնակավայրերը, միջնադարում եղել է հայաբնակ։

Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցի հիշատակմամբ՝ գետավազանի գյուղերում, որոնց թվում և հիշյալ Մովսեսաշենում մեծաթիվ էին հայկական հնության հետքերը, կիսավեր, ավերված և կանգուն տաճարները, եկեղեցիները, մատուռները և հանգստարանները։

Խորհրդային շրջանում՝ Արցախը Խորհրդային Ադրբեջանին բռնակցելուց հետո, Ադրբեջանի իշխանությունները Մովսեսաշենը դուրս են թողել ԼՂԻՄ — ի կազմից:

Գյուղն ազատագրվել է 1991-1994 թթ. Արցախյան պատերազմի ժամանակ՝ 1993 թ․ ապրիլին։ Վերաբնակեցվել է 1996 թ․-ից։

2020 թ. Արցախյան երրորդ պատերազմի հետևանքով Մովսեսաշենը հայաթափվել և օկուպացվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից։

Leave a Reply