2022 թ․ հուլիսին  Երևանի պետական համալսարանում և Հայ Առաքելական եկեղեցու Վայոց ձորի թեմում տեղի ունեցավ «Արցախի մշակութային ժառանգությունը» խորագրով միջազգային գիտաժողով։ Ավելի քան երեսուն օտարերկրացի և հայ գիտնականներ ու փորձագետներ քննարկեցին Լեռնային Ղարաբաղի (Արցախ) տարածաշրջանում մշակութային արժեքների ստեղծման, պատմական զարգացման և ներկայիս վտանգվածության խնդիրները։ Այս արժեքները պատկանում են հայկական մշակույթին, որով նաև մաս են կազմում համաշխարհային քրիստոնեական հնագույն ժառանգության։

Պարբերական դարձած գիտաժողովի շարժառիթը 2021 թ․ մարտի 4-ին ստվարաթիվ գիտնականների կողմից հրապարակված կոչն էր՝ ի պաշտպանություն Արցախի մշակութային կոթողներրի։ Այն մատնացույց էր անում տեղի հայ բնակչության և նրա մշակութային ժառանգության խիստ վտանգվածությունը։

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը 2021 թ․ դեկտեմբերի 7-ի որոշմամբ Ադրբեջանին կոչ է արել ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ վանդալիզմի և հայկական մշակութային ժառանգության կոթողների պղծման գործողությունները կանխելու և պատժելու համար։

Հիշեցնենք որ վերջին շրջանում Արցախի մշակութային ժառանգությունը ներկայացնող ցուցահանդես կազմակերպվել էր նաև Ֆրանսիայում Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանի և Հայաստանի ճարտարապետությունն ուսումնասիրող հինադրամի համատեղ ջանքերով։

Leave a Reply