Քուրմ Յարութ Առաքելեանը գրում է․ Վերջերս բազմիցս եմ լսում մի հերյուրանք, թե հին հայկական համակարգը նեխել էր, անկենսունակ և անզոր էր, հետևաբար քրիստոնեությունը եկավ և հաղթեց հայկականին:

Հայկականն անկենսունակ կամ նեխած չէր այլ երկիրը գրաված բյուզանդացիներն ու պարթևները բիրտ ուժի միջոցով իրենցը պարտադրեցին: Հակառակը կասեմ, հայկականն այնքան կենսունակ է եղել, որ անգամ բարբարոսների կրոնը ձևափոխել է և իր տոները պարտադրել։Առաքելական եկեղեցին միակն է այլ եկեղեցիների շարքից, որ ունի վարդավառ, տրնդեզ, բարեկենդան, խաղողօրհնեք և շատ ուրիշ հայկական տոներ որոնք անվանափոխվել են միայն, բայց մնացել են բռնագրավողների կրոնի մեջ նույնպես: 

Երբ այսօր տեսնում ենք թե հայկական հավատամքն ինչպես է վերափոխել անգամ եկեղեցուն, երբ ուսումնասիրում ենք հայերեն լեզուն և գտնում ենք հին հավատամքային բազմաթիվ փաստեր լեզվամտածողության մեջ, հասկանում ենք, որ Հայկական հավատամքը ոչ թե անկենսունակ էր կամ սնանկ և դրա պատճառով քրիստոնեությունը հաղթեց, այլ հակառակը, Հայաստանը գրաված ուժերն այնքան բիրտ ուժ իրագործեցին, որ ճարահատյալ մնաց միայն քրիստոնեությունը: Հետևաբար ձերբազատվեք ազգայինն ամեն միջոցով փնովելու և ստորացնելու առաքելությունից և բաց աչքերով ու բաց ուղեղով նայեք պատմության ընթացքը:

Leave a Reply