Կիլիկիան հայտնի է դեռևս խեթական թագավորության ժամանակներից եվ ունի ավելի քան 10 հազար տարվա պատմություն:
Տարբեր պատմաբաններ տարբեր անվանումներ են տվել Կիլիկիային: Ալիշանը կոչում էր հայկական Կիլիկիա , Հովսեփ Օրբելին Կիլիկիյան Հայաստան, ոմանք էլ Փոքր Հայք , քանի որ Փոքր Հայքը գտնվել է Միջերկրական ծովի ափերին : Չեմ ուզում անդրադառնալ Կիլիկյան հայկական թագավորությանը եվ միանգամից ուզում եմ անդրադարձ անել մ. թ. 20-րդ դարին եվ առաջին համաշխարհային պատերազմին, որը սկսվեց 1914 թ հուլիսի 28-ին եվ ավարտվեց 1918 թ նոյեմբերի 11-ին: Սա նոր ժամանակների աշխարհաքաղաքական քարտեզի ձևավորման պատերազմ էր, որին մասնակցում էին 38 պետություն , բոլորը մայրցամաքերից: Այդ պետությունները կազմել էին 2 ռազմական դաշնախմբեր:
Եվ ահա պատերազմի մասնակից Թուրքիան ստիպված էր 1918 թ հոկտեմբերի 30-ին Էգեյան ծովի Լեմնոս կղզու Մուդրոս նավահանգստում խարիսխ նետած ՛՛Ագամեմոն ՛՛ հածանավի վրա Մեծ Բրիտանիայի հետ զինադադարի պայմանագիր կնքել , համաձայն որի Անտանտի երկրները իրավունք են ստանում գրավել Բոսֆորի եվ Դարդանելի նեղուցների ամրությունները, իսկ կապիտուլյացիայի ենթարկված Թուրքիան դուրս է բերում իր զորքերը Իրանից , Անդկովկասից եվ Կիլիկիայից : Հայերն իրավունք են ստանում ներգաղթել իրենց հայրենք:
Եվ ահա այս աշխարհաքաղաքական թոհ ու բոհում, երբ ձևավորվում էր աշխարհի նոր քաղաքական քարտեզը , հայ ժողովուրդը, որ Թուրքիայի կողմից եվ ցեղասպանվել էր եվ հայրենազրկվել ու իրավունք էր ստացել ներգաղթել իր հայրենիք , որոշեց պայքարել իր իրավունքների համար եվ ազատագրել իր պատմական տարածքները:
Դեռևս 1916թ Սաքսի, Պիկոյի եվ Նուբար փաշայի միջև կնքված պայմանագրով , դեռևս 1918թ Նոյեմբեր դեկտեմբեր ամսիներին մտել էր Կիլիկիա եվ գրավել կարեվոր ռազմավարական կետերն ու մասնակցել Կիլիկիայի պաշտպանությանը:
1920թ Օգոստոսի 4-ին Հնչակյան կուսացության անդամ . 1891-1894թթ Սասունի ինքնապաշտպանության ղեկավար հասարակական — ռազմական գործիչ Միհրան Տամատյանի գլխավորությամբ 1920թ օգոստոսի 4 -ին Ադանայում ազգային գերագույն խորհուրդը Կիլիկիան հռչակեց անկախ պետություն Ֆրանսիայի հովանավորության ներքո :
Սակայն Ֆրանսիան ելնելով իր պետական շահերից ՝ ինչպես հայկական լեգեոնը , այնպես էլ Կիլիկիայի ինքնավարությունը լուծարեց:
1920-21թթ տեղի ունեցավ Կիլիկիայի գրավումը քեմալականների կողմից Ռուսաստանի օգնությամբ:
Այժմ ցանկանում եմ անդրադարձ կատարել 21-րդ դարին:
Այսօր ևս աշխարհը գտնվում է պատերազմական իրավիճակում եվ ձևավորվում է նոր աշխարհաքաղաքական քարտեզ՝ այժմ արդեն 50-ից ավելի պետությունների կողմից :
Արեվմտեան Հայաստանի կառավարությունը , որն ուշի-ուշով հետևվում է տեղի ունեցող իրադարձություններին եվ պատասխանատվություն է կրում ինչպես պետականորեն ամրագրված , այնպես էլ պատմական տարածքների հանդեպ, այսօր բարձրաձայնում է Արեվմտյան Հայաստանի բնիկ ազգի իրավունքները ու շահերը , որի մասին ընդամենն օրեր առաջ ՄԱԿ -ի բնիկ ժողովուրդների փորձագիտական հանձնաժողովի ( հուլիսի սկիզբ ) աշխատանքներին , հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանի եվ Արտաքին գործերի նախարար Լիդիա Մարգոսյանի ներկայությամբ ու ելույթներով :
ԱՀՀ-ն ՄԱԿ-ին է ներկայացրել նաև իրավաբանական փաթեթ որն արդեն տեղադրված է ՄԱԿ-ի կայքէջում , որտեղ կարող եք ծանոթանալ փաթեթին:
Այժմ անդրադառնում եմ Արեմվտյան Հայաստանի բնիկ հայությանը եվ հատկապես Կիլիկիայի հայությանն, ով անցած հարյուր տարիների ընթացքում այդպես էլ չանդրադարձավ իր իրավունքներին իբրև բնիկ եվ Սփյուռքի անվան տակ , աշխարհով մեկ ցրված , Դաշնակցական կուսակցության եվ կիլիկիո կաթողիկոս Արամ Ա- ի գլխավորությամբ կեղծ օրակարգ է առաջ տանում՝ ցեղասպանության ճանաչում եվ հատուցում:
Հասել են նույնիսկ այն բանին , որ Սիսում գտնվող կաթողիկոսարանը իրեն համարում է Սփյուռքյան :
Բնիկ ժողովուրդն իր բնիկ տարածքում ինչպես կարող է Սփյուռք լինել ;
Ճիշտ է դեռեվս առաջին համաշխարհային ճպատերազմը չավարտված 1918թ հունիսի 4-ին , կապիտուլյացիայի ենթարկված օսմանյան կայսերական կառավարության եվ հայկական գավառների գերագույն եվ միակ իշխանության անունից՝ Թիֆլիսի հայոց ազգային խորհուրդը , Բաթումիում կնքում է պայմանագիրը, որը ստորագրել են Ալեքսանդր Խատիսյանը եվ Հովհաննես Քաջազնունին :
Պայմանագրով Հայաստանի տարածքը կազմում էր 12 հազար քառակուսի կիլոմետր եվ լուծարվում էին բոլոր ֆիդայական ջոկատներն ու Անդրանիկը:
Այս թեմային առավել մանրամասն, ինչպես Կիլիկիայի ազատագրման 100-ամյակին , հայկական լեգեոնի 102 տարեդարձին , որին ԱՀՀ կառավարությունը առանձին անդրադարձ է կատարել , կանդրադառնա ավելի ուշ:
Այժմ վերջացնելով խոսքս ուզում եմ կոչով դիմել Կիլիկիայի հայությանն ու աշխարհով մեկ հայրենազրկված Արեվմտյան Հայաստանի զավակներին:
Ժամն է արդեն տեր կանգնելու պեփական իրավունքներին եվ վերադառնալու հայրենիք՝ Արեմտյան Հայաստան:
Սիրելի հայեր, եթե չեք ուզում անհատապես դիմել, ձեր իրավունքների համար միջազգային դատարան , որոնք ավելի քան 100 տարի ոտնահարված են, կարող եք դիմել Արեմտյան Հայաստանի կառավարությանը, որն արդեն փորձ ունի բարձրաձայնելու իր զավակների եվ տարածքների իրավունքները :
Մեկ անգամ եվս ուզում եմ բարձրաձայնել , որ անկախ կրոնական պատկանելիությունից եվ այն բանից , թե՝ դուք թրքախոս եք , քրդախոս , թե այլ լեզուներվ եք խոսում , դուք մեր որդիներն եք եվ մենք ամենուր պաշտպանում ենք ու պաշտպանելու ենք մեր իսկ շահերը: