Western Armenia TV-ի եթերումմ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանը ներկայացրեց Կիլիկիայի անկախության հռչակագիրը, մանրամասնորեն խոսեց մի շարք կարևոր հանգամանքների մասին, որոնք պատճառ դարձան անկախության կորստին և Կիլիկիահայության տեղահանումներին։ Անդրադարձավ Կիլիկիայից հետո քաղած դասերին, որի շնորհիվ Արցախյան առաջին պատերազմում հայերը համախմբվելով և հույսը միայն իրենց վրա դնելով մարտընչեցին, հանուն հայրենիքի կարևորագույն հատվածներից մեկի՝ Արցախի ազատագրության համար  և հասան իրենց վեջնարդյունքի։ Պարոն Աբրահամյանը խոսեց նաև վերջին օրերին ադրբեջանական սադրանքների մասին, ցավով նշելով, որ հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ։