Արևմտյան Հայաստանի  Դերսիմ քաղաքի  Մերքսո գյուղում  մեկնարկում է հանքարդյունաբերական գործունեությունը:  Գյուղացիների տրամադրած տեղեկությունների համաձայն՝ մեկ ամիս առաջ հանքափորները հայտարարել են, որ այցելել են գյուղացիներին, իսկ օրեր առաջ էլ փոխմարզպետն է այցելել։ Հանքարդյունաբերական ընկերությունն ու փոխմարզպետը գյուղացիներին տեղեկացրել են,  որ դա օրինական գործընթաց է, հայտարարելով, որ թույլտվություն են ստացել։ 

Ոսկու հետախուզման և տարանջատման աշխատանքները կիրականացվեն ցիանիդով, իսկ ցիանիդից առաջացած աղբը կհանգեցնի առանձին բնապահպանական աղետի։

Գյուղացիները սոցիալական ցանցերի իրենց էջերում հայտնել են, որ եթե 

ոսկու արդյունահանում սկսվի, բնությունը կվերանա։

Արևմտյան Հայաստանը ևս մեկ անգամ ահազանգում է սպասվող բնապահպանական աղետի մասին, որը տեղի է ունենալու Արևմտյան Հայաստանի տարածքում՝ թուրքական կառավարության ձեռքով։ Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ Թուրքիան միտումնավոր է կազմակերպում այս բնապահպանական աղետները, որի հետևանքները անդառնալի են, հնարավոր է, որ Թուրքիան կանխազգում է մոտ ժամանակում Արևմտյան Հայաստանի հողերի վերադարձը իրական տերերին՝ հայերն, և փորձում է այդ ընթացքում գերշահագործման ենթարկել Արևմտյան Հայաստանի ռեսուրսները։