Եվրամիությունը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում Բերձորի և շփման գծի այլ հատվածներում դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցությունների։ Հայտարարությունը հրապարակվել է ԵՄ-ի պաշտոնական կայքում։ «Ցավոք, այդ բախումներն արդեն հանգեցրել են զոհերի ու վիրավորների։ Շատ կարևոր է հասնել իրավիճակի ապաէսկալացիայի, պահպանել հրադադարի ռեժիմը և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ՝ համաձայնեցված լուծումներ գտնելու համար»,- ասված է հայտարարությունում։ Նշվում է նաև, որ ԵՄ–ն նախկինի պես հավատարիմ է Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության ապահովման գործում լարվածության հաղթահարմանն աջակցելու գործին:

Արևմտյան հայաստանը պահանջում է Ադրբեջանի ռազմական ղեկավարությանը վերջ տալ սադրիչ գործողություններին և դադարեցնել ռմբակոծել հայկական խաղաղ բնակավայրերը։