ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել Արցախի  հակամարտության գոտում լարվածության աճի և մարդկային կորուստներով ուղեկցվող ռազմական բախումների կապակցությամբ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է և ուշադրությամբ հետևում է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) շուրջ ընթացող ինտենսիվ, զոհերի և մարդկային կորուստների մասին հաղորդումներով ուղեկցված ռազմական գործողություններին: Մենք կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու և հետագա սրացումից խուսափելու համար։ Լարվածության վերջին աճն ընդգծում է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հակամարտության հետ կապված կամ դրանից բխող մնացած հարցերի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը»,- ասված է պետքարտուղարության հայտարարության մեջ:

Leave a Reply