2022 թվականի հուլիսի 30-ին, Հռոմի  Պապ Ֆրանցիսկոսը  լրատվամիջոցների հետ հարցազրույցի ժամանակ ասել է․

«Ես ներողություն եմ խնդրում այն գործընթացի համար, որը կոչվում է  ցեղասպանություն», նկատի ունենալով դժվարությունները որոնց ենթարկվել են բնիկ ժողովուրդները, երբ ստիպված են եղել հաճախել գիշերօթիկ դպրոցներ։

Նա այս հայտարարությունն արել է Հռոմ վերադարձող ինքնաթիռում՝ Կանադայում վեցօրյա շրջագայության ավարտից հետո։ Շաբաթվա ընթացքում Հռոմի Պապը մի քանի անգամ տարբեր հաստատություններում ներողություն է խնդրել Հռոմի կաթոլիկ եկեղեցու դերի համար։ Նա ներողություն է խնդրե Եկեղեցու որոշ անդամների կողմից կատարված չարաշահումների, ինչպես նաև մշակույթի ոչնչացման և բռնի ձուլման համար։

Մաիյն ներողությունը որոշ բնիկների բավարար չէր,  ովքեր հիասթափվել էին, որ Հռոմի Պապը «ցեղասպանություն» չի անվանել բնակիչների և փրկվածների  հանդեպ տեղի ունեցած հանցագործությունները և չարաշահումները: 

Այնուամենայնիվ, հարցին, թե արդյոք նա կօգտագործի «ցեղասպանություն» եզրույթն ապագայում,Հռոմի  Ֆրանցիսկոս Պապը  պատասխանեց, որ կօգտագործի:

«Ընտրել երեխաներին, փոխել նրանց մշակույթը, մտածելակերպը, ավանդույթները՝ փոխել ռասա, այո, ես օգտագործում եմ ցեղասպանություն բառը»:

2015 թվականին հրապարակված զեկույցում Ճշմարտության և հաշտեցման հանձնաժողովը գիշերօթիկ դպրոցներն անվանել է մշակութային ցեղասպանության ձև: Դրանից հետո աբորիգենների խմբերը պնդում են, որ դա իսկապես ցեղասպանություն էր:

Անցյալ տարի Մանիտոբայի ԱԺԿ պատգամավոր Լիա Գազանը միջնորդություն ներկայացրեց Համայնքների պալատ՝ կոչ անելով դաշնային կառավարությանը գիշերօթիկ դպրոցներում տեղի ունեցածը ճանաչել որպես ցեղասպանություն, սակայն նա չկարողացավ միաձայն քվեարկություն ստանալ:

Անհայտ կորած և սպանված բնիկ կանանց և աղջիկների վերաբերյալ ազգային հետաքննությունը նաև եզրակացրեց, որ կանանց և աղջիկների նկատմամբ բռնությունը ցեղասպանության ձև է:

Դպրոցներում գերակշռում էին անօթևանությունը, ֆիզիկական և սեռական բռնությունը, և կաթոլիկ եկեղեցին ղեկավարում էր դպրոցների 60%-ը:

Գաղութացումը սխալ է: Դա արդար չէ.

Եկեք հասկանանք, որ գաղութացումը դեռ չի ավարտվել։ Նույն գաղութացումը տեղի է ունենում այսօր»,- հավելեց Պապը։

«Ես պետք է հանգստանամ, որպեսզի կարողանամ ծառայել Եկեղեցուն»։

2013 թվականին Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդը հրաժարական տվեց՝ հայտարարելով, որ իր ուժն ու մեծ տարիքն այլևս չեն համապատասխանում իր դերին։

Նա դարձավ կաթոլիկ եկեղեցու պատմության մեջ թոշակի անցած երրորդ Պապը։ Նրանից առաջ Գրիգոր XII-ը հրաժարվեց գահից 1415 թվականի հուլիսին, իսկ Սելեստին V-ը 1294 թվականի դեկտեմբերին։

Leave a Reply