Բելառուսի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ ասվում է․  Բելառուսը մտահոգված է Արցախում զինված դիմակայության հերթական սրմամբ և Երևանին ու Բաքվին զսպվածության կոչ է անում։ 

«Բելառուսի Հանրապետությունն ուշադրությամբ հետևում է հայ- ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի դրական զարգացումներին և անկեղծորեն շահագրգռված է խաղաղության ու կայունության հաստատմամբ: Այս կապակցությամբ մեզ խորը մտահոգել է Արցախում զինված դիմակայության հերթական սրումը»,- ասվում է փաստաթղթում։ Բելառուսի ԱԳՆ-ն հույս է հայտնել, որ Ռուսաստանի միջնորդությամբ կողմերի կնքած պայմանավորվածությունները լիարժեք և անվերապահ կպահպանվեն։ «Մենք համոզված ենք, որ առկա բանակցային ձևաչափերի շրջանակներում հնարավոր է փոխզիջումների հասնել քաղաքական և դիվանագիտական ճանապարհով»,- ասվում է հայտարարության մեջ։

Leave a Reply