XIX դարի երկրորդ կեսերին – XX դարի սկզբներին՝ նախքան Հայերի դեմ իրագործված ցեղասպանությունը, Երզնկա քաղաքում կար չորս գործող հայկական եկեղեցի՝ Ս. Նշանը, Ս. Երրորդութիւնը, Ս. Սարգիսը և Ս. Փրկիչը, ինչպես նաև Ս. Աստուածածին փոքրիկ մատուռը : Քաղաքի բնակչությունը այցելում էր այս 4 եկեղեցիները։
Ս. Նշանը Երզնկա քաղաքի և Երզնկայի թեմի աթոռանիստ մայր եկեղեցին էր: Ըստ վանդության՝ անունը ստացել էր IV դարում Հռոմից բերվուած խաչից («Տրդատայ խաչ»): Երզնկա քաղաքի եկեղեցիներից ամենահինն ու ամենամեծն էր: Երզնկայում հաճախակի երկրաշարժերի պատճառով եկեղեցու քարուկիր շէնքը բազմիցս հիմնանորոգումների և վերակառուցմումների է ենթարկվել: Ներկայիս շենքը կառուցվել է 1834 թվականին։
Մեծ եղեռնի նախօրյակին Ս. Նշանի երեցներն էին Վարդան ավագ քահանա Զաքարյանը և Վահան քահանա Հովհաննիսյանը: Ս. Նշանի սպասավորներից էր նաև տեր Գրիգոր քահանա Մամիկոնյանը: