Ուսուբ Բեկ Թեմուրյան եղել է (երբեմն՝ Յուսուֆ Բեկ Թեմուրով, Ուսուբ Բեկ Թեմուրով) ազգությամբ եզդի հայ քաղաքական գործիչ, 1918 թվականի Մայիսյան հաղթական հերոսամարտերի մասնակից։ Մասնակցել Է 1918 թվականին Սարդարապատի հերոսամարտին, եղել է Հայաստանի Առաջին Հանրապետության խորհրդարանի անդամ, խոշոր քաղաքական, ազգային և ռազմական գործիչ։ 1896 թվականից Անդրկովկասի եզդիների առաջնորդն էր։ Այդ հեռավոր ժամանակներում նա ամրապնդել է հայ և եզդի ժողովուրդների բարեկամական կապերը և ծառայել հայոց պետականության վերականգնման ու հաստատման մեծ նպատակին՝ դրա մեջ տեսնելով նաև եզդիների ապահով կյանքն ու ապագան։ Ուսուբ Բեկը մահացել է 1934 թվականի հունվարի 12-ին Շամիրամում։ Միայն այն բանից հետո, երբ Հայաստանը դուրս եկավ ԽՍՀՄ կազմից, հնարավոր եղավ պարզել ճշմարտությունը և գնահատել եզդի ժողովրդի մեծ զավակի կյանքն ու գործունեությունը։ 2007 թվականին Շամիրամ գյուղի դպրոցը անվանվել է Ուսուբ Բեկի անունով։

Leave a Reply