Մուսա Լեռան մեջ տիրող սոցիալ-տնտեսական դժվարությունները, որոնք պատճառ էին դարձել ժողովրդի աղքատությանը, չէին կարողացել ճնշել նրանց մշակութային ցանկությունները: Չնայած նրանց ունեցած սահմանափակ միջոցներին և կրթությանը, նրանք ճիգ չէին խնայում տարբեր միջոցներով արտահայտելու իրենց գեղարվեստական ու մտավոր ներուժը: Նրանք հիմնում էին գրադարաններ, ընթերցում գրքեր, պատմում պատմություններ, բեմադրում  թատերախաղեր, տպում ու  բաժանորդագրվում պարբերականների, ներկայացնում կամ մասնակցում դասախոսությունների և կազմակերպում ամեն տեսակի մշակութային ձեռնարկներ: Մուսա լեռցիները հարուստ էին տաղանդներով և ստեղծագործական ներշնչումներով ու նրանք սրամտորեն դրսևորում էին մշակութային և համայնքային արտահայտությունների ամբողջական տեսականիով: Այս ընդհանուր շարժման մեջ մեծ դեր էին ունենում կամավոր գործող միությունները: Այս զարգացումների բերումով, կազմակերպողը և հանդիսատեսը  գտնում ու վայելում էին նաև կյանքի առավել հաճելի երևույթներ՝ հակառակ համեցող դժվար պայմաններին: Ժողովրդական երաժշտությունը, երգերն ու պարերը, թեև կարեվոր են ազգագրական տեսանկյունից, սակայն դուրս էին մնում այս հոդվածի շրջագծից, որ ընդգրկում է երկու Համաշխարհային պատերազմների (1919-1939) միջև ընկած ժամանակահատվածը:

https://www.houshamadyan.org/home.html