Ախալքալաքի մունիցիպալիտետի Մուրջախեթ գյուղում կա մի մեծ, ուղղանկյունաձև քար, որը, ըստ բնակիչների, մեծ ուժ ունի. «հիվանդները բուժվում են, եթե աղոթում են քարի մոտ»։ Ծալկայում ևս նման քար կա: Ոչ ոք չգիտի, թե ինչու են դրանք տեղադրվել և երբ: Ամենահետաքրքիրն այն է, որ քարը տարիների ընթացքում 20-25 աստիճանով պտտվել է:  Բնակիչների խոսքով, նախկինում գիտնականները հաճախ էին գալիս ուսումնասիրում քարը, նույնիսկ ցանկացել են տանել:  Գյուղի քարի մասին մի քանի լեգենդներ են պտտվում։ Լեգենդներից մեկի համաձայն, սա տապանաքար է և կոչվում է «վիշապ»։ Շատ ուժեղ մարդկանց անվանում էին վիշապներ, իսկ երբ նրանց թաղում էին, այսպիսի քարեր էին դնում նրանց գերեզմանների վրա: Մեկ այլ լեգենդ էլ ասում է, որ վիշապ նշանակում է «ջուր», եղել են ջրային վիշապներ, ոմանք էլ պատմում են, որ այդ քարերով պարսպապատվել են թագավորությունների տարածքները։ Լեգենդներից մեկը վկայում է, որ քարը կապված է աստղերի հետ, իբր քարի ուղղվածությունը և դրանց վերևում գտնվող գրությունները կապված են աստղագիտության հետ։ 

Նշենք, որ Մուրջախեթում ապրում են և՛ հայեր, և՛ վրացիներ։