Համաձայն XX դարասկզբի Օսմանյան կայսրության վարչատարածքային բաժանման՝ Քղիի գավառակը մտնում էր Էրզրումի նահանգի (վիլայեթ) Էրզրումի գավառի կազմի մեջ: Քղիի գավառակի սահմաններն էին Խնուսի գավառակը, Դերջանի գավառակը, Երզնկայի գավառը, Դերսիմը (Խարբերդի նահանգ), Բալուն (Դիարբեքիրի նահանգ) և Ճապաղջուրը (Բիթլիսի նահանգ)։

Հայ մատենագրության մեջ Քղին հիշատակվում է նաև Գուրզան, Խորզա, Խորձայնի, Խորձէն գավառ:

Գավառակի տարածությունը 4,500 քառակուսի կմ էր, ծովից միջին բարձրությունը՝ 1,050 մետր։ Քղիի հայության թիվը  ցեղասպանության նախօրեակին մոտ 25,000 էր։ Այդ թվից շուրջ 2,500-ը բնակվում էր գավառակի կենտրոն՝ Քղի-Գասապա գյուղաքաղաքում, մնացածը՝ գավառակի մոտ 50 հայաբնակ գյուղերում։ Քղիի հայերի հիմնական զբաղմունքն էր երկրագործութիւնը։ Հատկապես 1908 թ. երիտթուրքական հեղափոխությունից հետո մեծ զարգացում ապրեցին առևտուրն ու արհեստները։ Քղիի մեջ կային բավական թվով հարուստ վաճառական տներ։ Քղիից պանդուխտները Պոլսի մեջ մասնագիտացած էին խոհարարության զբաղմունքի եջ: Մեծ թիվ էր կազմում Քղիից դեպի Ամերիկայի Միացյալ Նահանգներ գաղթած հայությունը:

https://www.houshamadyan.org/arm/mapottomanempire/erzurumvilayet/kazaofkeghi/educationandsport/schools.html