Արևմտյան Հայաստանի Դերսիմի Հոզաթ գավառի Շամոշի և Զոգար գյուղերի  տարածքներում մեկուկես ամիս շարունակ ծառահատումներ են իրականացվում։  Ծառահատման համար այս անգամ նախատեսվել է 30 հա տարածք, սակայն նշվում է, որ հաջորդ փուլում հատվող տարածքը կհասնի մինչև 400 հա-ի։

Դերսիմի բնության, մշակույթի, լեզվի ու հավատքի հանդեպ ոտնձգությունները շարունակվում են:Անցած տարի «ռազմական գործողությունների» պատճառաբանությամբ այրված անտառներն այս տարի հատվում են «կրկին կանաչապատելու» պատրվակով։

Արևմտյան Հայաստանը դատապարտում է օկուպանտ Թուրքիայի նմանատիպ գործողությունները և հորդորում է մնալ բարեխղճության սահմաններում, իսկ միջազգային հանրությունը հավուր պատշաճի պետք է արձագանքի այս դեպքերին: