«Ադրբեջանի հուշարձանների պաշտպանության հասարակական միավորում» կազմակերպությունը հայտարարել է Բերձորի Սուրբ Համբարձման  եկեղեցին մզկիթի վերածելու մասին՝ հրապարակելով նաև նախագծի լուսանկարը։

Արցախի Հանրապետության ԿԳՄՍ փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը Արցախի հանրային հեռուստատեսության հետ զրույցում, մեկնաբանելով այդ հանգամանքը նշել է, որ թեև պաշտոնական որևէ արձագանք չկա,բայց չի կարծում, որ Ադրբեջանն իր մտադրությունից կարող է հրաժարվել։

«Ադրբեջանն ամեն կերպ փորձում է ավերել ու պղծել հայկական հուշարձանները, իսկ որպեսզի օգոստոսի 25-ից հետո նմանատիպ նոր տեսարանների չհանդիպենք Բերձորում, Աղավնոյում և Ներքին Սուսում, այս օրերին իրականացվում են այդ բնակավայրերից պատմամշակութային ժառանգության տարհանման աշխատանքներ»,-ասել է Լ. Հովհաննիսյանը։

 Արևմտյան Հայաստանը արձանագրում է այն բոլոր դեքերը, երբ փորձում են նենգափոխել հայկական ճարտարապետոթյան գոհարները՝ դրանք վերածելով մզկիթների կամ այլ կառույցների: Արևմտյան Հայաստանում շատ են նմանատիպ դեքերը հատկապես հայերի դեմ իրագործված ցեղասպանությունից հետո: