ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Լինդա Սանչեսը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Ադրբեջանի ագրեսիվ գործողություններն Արցախի ժողովրդի դեմ:

«Մտահոգված եմ այն հաղորդագրություններով, որ Ադրբեջանը խախտել է հրադադարը և ձեռնարկել է չհրահրված հարձակում Արցախի ժողովրդի դեմ։

Ես վճռականորեն դատապարտում եմ Ադրբեջանի ագրեսիան և միանում միջազգային հանրությանը՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները տարածաշրջանում»,-  «Թվիթեր»-ի իր էջում գրել է Լինդա Սանչեսը:

Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերությունը օրեր շարունակ  լուսաբանում է Արցախում տեղի ունեցող իրադարությունները, միաժամանակ դատապարտելով օկուպանտ Ադրբեջանի սադրիչ վարքագիծը Արցախի բնիկ ժողովրդի նկատմամբ: